Կառավարությունը լրացուցիչ 50 տոննա սիգի որսի չափաքանակ սահմանեց
Զեկուցելով «ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1667-Ն և 2020 թվականի սեպտեմբերի 29-ի N 1603-Ն որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը՝ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ամբողջությամբ ընթերցեց փաստաթղթին կից ներկայացված հիմնավորումը:
Նա հայտնեց, որ 2021 թվականին Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2021 թվականի մայիսի 14-ից, կնքվել է 303 պայմանագիր 221164 կգ սիգի արդյունագործական որս իրականացնելու համար, որսն իրականացնելու համար սահմանվել և կահավորվել են 25 կետեր, փաստացի որսն իրականացվել է 19 կետերից, իսկ որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի սեպտեմբերի 1-ը:
Ըստ Պետրոսյանի պնդման՝ սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել, իսկ ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թվականի օգոստոսսի 31-ի դրությամբ ևս առկա է որոշ չափաքանակ (շուրջ 20 տոննա), ինչը պայմանագիր կնքած ձկնորսները եղանակային պայմաններով պայմանավորված չեն հասցրել որսալ մինչև սեպտեմբերի 1-ը:
Նախարարի խոսքով՝ արդյունագործական որսի կազմակերպման և իրականացման ընթացքում աշխատանքային կարգով շարունակական քննարկումներ են կայացել շրջակա միջավայրի նախարարի, Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, Գիտությունների ազգային ակադեմիայի, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, ձկնորսների և այլ շահագրգիռ անձանց հետ ընթացքում ծագած խնդիրները հասկանալու և դրանց լուծման համար անհրաժեշտ փոխհամաձայնեցված տարբերակի որոշման ուղղությամբ։
«Քննարկումների արդյունքում առաջարկվել է որսի ժամկետները սեպտեմբերի 1-ը սահմանելու վերաբերյալ ձկնորսների կողմից հնչեցված դժգոհությունների, ինչպես նաև առկա սոցիալական խնդրի կարգավորման նպատակով վերանայել օգտագործման համար սահմանված չափաքանակը և պայմանագրերի գործունեության ժամկետները։ Առաջարկը առանձին քննարկվել է նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականների հետ և ձեռք է բերվել համաձայնություն 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացնել ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս»,-հայտնեց ՇՄ նախարարը:
Հարակից հրապարակումներ`
- Երեք համայնքում ՏԻՄ ընտրությունների համար կառավարությունը ոստիկանությանն հատկացրեց 25.2 միլիոն դրամ
- Հայաստանում երիտասարդ քաղաքացի է մահացել կորոնավիրուսից. Անահիտ Ավանեսյան
- Սուրեն Պապիկյանի համար սեպտեմբերի 2-ը նշանավոր էր Արցախի օրով և Արայիկ Հարությունյանի ծննդյան տարեդարձով
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի սեպտեմբրի 15-ից սկսել հերթական եռամսյա հավաքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին