Ռուսաստանում կորոնավիրուսի արագ թեստեր են ստեղծել
Ռուսաստանի բժշկական-կենսաբանական դաշնային գործակալությունն արագ թեստեր է մշակել կորոնավիրուսի «յոտա» և «լյամբդա» հիմնամանրէների բացահայտման համար: Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը, վկայակոչելով Արևելյան տնտեսական համաժողովի ղեկավար Վերոնիկա Սկվորցովային:
Վերջինս հիշեցրել է, որ առկա են նաև թեստ-համակարգեր SARS-CoV-2 վիրուսի «դելտա» հիմնամանրէի հայտնաբերման համար:
«Յոտա» մուտացիան հայտնաբերվել է ԱՄՆ-ում անցյալ տարվա նոյեմբերին: Առողջապահության համաշխարային կազմակերպությունից հայտնել են, որ այդ տարբերակը չի հանգեցնում հիվանդության առավել ծանր ընթացքին և լուրջ համաճարակի բռնկման:
«Լյամբդա» հիմնամանրէն առաջին անգամ հայտնաբերվել է 2020 թվականին Պերուում: Այն հիմնականում տարածվել է Հարավային Ամերիկայում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները