Ուրեմն այդպես է պետք. Վահագն Խաչատրյանը՝ սեպտեմբերի 2-ին Արցախ չմեկնելու ՀՀ իշխանությունների որոշման մասին
«Ուրեմն այդպես է պետք, ուրիշ բաներ մի փնտրեք»,-կառավարությունում ճեպազրույցի ժամանակ հայտնեց ԲՏԱ նախարար Վահագն Խաչատրյանը` պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ կառավարության անդամները սեպտեմբերի 2-ին Արցախ չեն այցելել:
Նախարարը ենթադրեց, որ քաղաքական որոշում կա և իշխանությունը, կառավարությունը որոշել են այսօրվա հետ կապված միջոցառումներն այդպես անել։
«Որևէ խնդիր չկա, նորմալ է, ես կարծում եմ՝ պետք չէ ինչ-որ ավելի մեծ պրոբլեմներ շինել», - շեշտեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան