Խաղողի մթերման վարկերի ժամկետը 1 տարուց երկարացվել է մինչև 3 տարի
«Այս որոշումը վերաբերում է մթերումների համար կառավարության կողմից տրամադրվող վարկերի սուբսիդավորման պայմաններին և որոնցից նշանակալին այն է, որ խաղողի մթերման համար տրվող վարկերի տրամադրման ժամկետը երկարացվել է 1 տարուց մինչև 3 տարի»,-կառավարության նիստում զեկուցելով հերթական հարցը՝ հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նախագծով փոփոխություններ կատարվեցին գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրում:
Նրա խոսքով՝ այդ վարկերի համար նաև արտոնյալ ժամկետն է երկարացվել՝ 3 ամսից մինչև 1 տարի:
Քերոբյանը պնդեց, որ այդ փոփոխությունները հնարավորություն են տալու, որպեսզի խաղող մթերողներն ավելի անկաշկանդ ու ավելի մեծ ծավալով մթերեն՝ գյուղացիներին ու ֆերմերներին ավելի արագ վճարելով մթերած խաղողի դիմաց:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունը լրացուցիչ 50 տոննա սիգի որսի չափաքանակ սահմանեց
- Երեք համայնքում ՏԻՄ ընտրությունների համար կառավարությունը ոստիկանությանն հատկացրեց 25.2 միլիոն դրամ
- Կառավարությունն այսօր որոշում կընդունի սեպտեմբրի 15-ից սկսել հերթական եռամսյա հավաքները
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին