Վրաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել չվերթների վերսկսման հարցը
Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն ասել է, որ պատրաստ է Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինի հետ քննարկել Ռուսաստանի Դաշնության հետ հոկտեմեբրի առաջին կիսից թռիչքների վերականգնման հարցի շուրջ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ հանդիպման ձևաչափը կախված կլինի համաճարակաբանական իրավիճակից: Աբաշիձեն ընդգծել է, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված լինի, ապա պատրաստ է իր ռուս գործընկերոջ հետ քննարկել ավիափոխադրումների վերսկսման թեման:
Ապրիլին Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գրիգորի Կարասինն ասել էր, որ դեռ վաղ է խոսել ռուս-վրացական սահմանի բացման մասին:
Մինչ այս, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի քաղաքացիների համար վտանգավոր է Վրաստան այցելելը: Նա նման բան էր ասել՝ մեկնաբանելով Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերը, որոնք սկսվել էին ռուս լրագրող Վլադիմիր Պոզների ժամանման պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա