Քանյե Ուեսթը խոստովանել է,որ դավաճանել է Քիմ Քարդաշյանին
Ռեփեր Քանյե Ուեսթը խոստովանել է, որ դավաճանել է կնոջը՝ Քիմ Քարդաշյանին, երբ վերջինս լույս աշխարհ է բերել երկրորդ երեխային։ Այս մասին գրում է «pagesix.com»- ը։
Նրա Hurricane («Փոթորիկ») երգում, որը ներառնված է «Donda» սկավառակում, բառեր կան այն մասին, որ նա «նոր կին» է ունեցել և շարունակել է զվարճանալ՝ արդեն երկու երեխաների հայր լինելով։
«Երգը յուրովի խոստովանությունն է այն ամենի, ինչ նա սխալ է արել և պատրաստակամությունը պատասխանատվություն վերցնել իրենց ամուսնության փլուզման համար»,- հայտնել են լրատվամիջոցին։
Ընդգծվում է, որ խոսքը ռուս մոդել Իրինա Շեյքի մասին չէ, որի հետ ռեփերին սիրավեպ էին վերագրել։
Հարակից հրապարակումներ`
- Քանյե Ուեսթին մեղադրում են գրագողության մեջ
- Քանյե Ուեսթին բռնցքամարտի մենամարտի են հրավիրել
- Քանյեի նոր ալբոմը 152 երկրներում գլխավորել է վարկանիշային աղյուսակը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին