Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե՝ Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման
Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման: Այս մասին այսօր Լուսակերտում, որտեղ անցկացվում է ԱԻՆ ամենամեծ վարժանքը, ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հայաստանը պատրաստ է սահմանազատման և սահմանագծման։ Մենք այս առումով արդեն հայտարարել ենք, որ որևէ աշխատանք այս պահին չի ընթանում: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին։ Հուսով ենք, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի և հնարավորություն կստեղծվի սահմանազատման և սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի սահմանին ստեղծված ճգնաժամը ևս հնարավորինս արագ լուծենք»,-ասել է Արմեն Գրիգորյանը։