Աֆղանստանի կառավարության կազմը կհրապարակվի մոտ օրերս.Լավրով
Աֆղանստանի անցումային կառավարության կազմը պետք է հայտնի լինի մոտ օրերս, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Առաջիկա օրերին պետք է հրապարակվի անցումային կառավարության կազմը», - ասել է Լավրովը ռուսաստանյան «Գիտելիք» մարաթոնի ժամանակ:
«Ժամանակին, երկար տարիներ, մեր գործընկերների հետ միասին, մենք խթանում էինք միջազգային ձևաչափը, որն օպտիմալ է ներաֆղանական կարգավորման արտաքին աջակցության համար և ներառում է Կենտրոնական Ասիայի բոլոր հինգ հանրապետությունները՝ Հնդկաստանը, Պակիստանը, Չինաստանը, Իրանը, Միացյալ Նահանգներ... Մենք պատրաստ ենք տրամադրել նման ձևաչափեր բոլոր այն երկրների համար, որոնք իսկապես շահագրգռված են օգնել աֆղաններին համաձայնության գալու հարցում », - ավելացրել է նա:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հայտարարել է Աֆղանստանում հումանիտար աղետի մասին
- Աֆղանստանում իրավիճակը պիտի հասունանա.Պուտին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան