Բելգրադ, հոկտեմբերի 24, բռնցքամարտ
Բելգրադում է նշանակված բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի 21 –րդ առաջնությունը: Արդեն հայտնի է մրցաշարի տարբերանշանը:
Միջոցառման մեկնարկը նախատեսված է հոկտեմբերի 24 –ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 6-ին: Այս մասին հայտնում է Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն։
Ստուգատեսը 2021թ. մարզաձևի միջազգային ֆեդերացիայի օրացուցային ծրագրի գլխավոր իրադարձությունն է: Կազմակերպիչները վստահեցնում են, որ ամեն բան կանեն, որպեսզի առաջնությունն անցկացվի բարձր մակարդակով և անմոռանալի դառնա մասնակիցների համար:
Բելգրադը երկրորդ անգամ է դառնում բռնցքամարտի աշխարհի առաջնության մայրաքաղաք: Մինչ այս, մարզաձևի լավագույն վարպետները, Սերբիայի մայրաքաղաքի ռինգում ձեռնոցները «խաչաձևել են» 1978 թվին: