Լուգանսկում մեկ շաբաթվա ընթացքում մեկ մարդ է զոհվել հրետակոծության պատճառով
Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետությունում (ԼԺՀ) մեկ շաբաթվա ընթացքում մեկ մարդ է զոհվել ուկրաինական ուժայինների գնդակոծության հետևանքով: Այդ մասին հայտնել է «ՌԻԱ նովոստի»-ն, փոխանցելով Լուգանսկի ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Իվան Ֆիլիպոնենկոյի ճեպազրույցի հաղորդագրությունը:
ԼԺՀ-ն ավելի վաղ հայտնել էր, որ վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի անվտանգության ուժերը 13 անգամ կրակել են հանրապետության տարածքի ուղղությամբ:
«Ուկրաինային ԶՈւ-ի վերահսկողության ներքո գնտվող Օրեխովո բնակավայրի տարածքի դիրքերից, Զոլոտոե-5 բնակավայրի ուղղությամբ կրակ է արձակվել փոքր տրամաչափի զենքերից, որի արդյունքում կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի զինծառայողը»,-ասել է Ֆիլիպոնենկոն: