ՆԱՏՕ-ի համար կռված աֆղանստանցիներին չի օգնում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան
Աֆղանստանից Թուրքիա փախուստի դիմած անձանց մեծ մասը նրանք են, ովքեր Թալիբանի դեմ են կռվել ՆԱՏՕ-ի ուժերի հետ միասին: Այժմ նրանք ունեն այդ երկրներից օգնություն ստանալու կարիք:
Նրանք ասում են, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն այսօր իրենց դարձրել է թիրախ հայրենիքում: Յուսուֆ անունով նախկին ռազմական օդաչուն այսօր մուտքի արտոնագիր է ակնկալում ՆԱՏՕ-անդամ որևէ պետությունից: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Մենք ամերիկացիների, բրիտանացիների ու գերմանացիների հետ էինք իրականացնում Թալիբանի դեմ գործողությունները: Եվ այսօր չենք կարող վերադառնալ Աֆղանստան, քանի որ մեր մասին ամբողջ տեղեկությունները տիրապետում է Թալիբանը»,- ասում է նա:
Մեկ այլ նախկին ռազմական օդաչու, որը Յուսուֆից երեք ամիս ավելի վաղ է հեռացել Աֆղանստանից, ցույց է տալիս ՆԱՏՕ-ի անդամ երկրներին մուտքի արտոնագիր ստանալու խնդրանքով ուղղված իր անհամար նամակները, և խորհուրդ տալիս ընկերոջը պատրաստ լինել շատ երկար սպասելու համար:
Ինչ վերաբերում է Թուրքիայում մնալուն, ապա պետք է հիշել, որ նախագահ Էրդողանը բացառում է աֆղանստանցի որևէ նոր փախստականի այստեղ ապաստան տալու հնարավորությունը: Թուրքիան նույնիսկ թույլ չի տալիս, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները Թուրքիայում ուսումնասիրեն աֆղանստանցիների փաստաթղթերն ու դիմումները: Փաստորեն, ՆԱՏՕ-ի համար կռված աֆղանստանցիները ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայում այսօր բնակվում են որպես անօրինական փախստականներ:
Օդաչուներից մեկի կինն ու երեխաները տեղափոխվել են Միացյալ Նահանգներ, սակայն մյուսի ընտանիքն Աֆղանստանից հեռանալ չի կարողացել: Ու որքան էլ ուրախ լինի այն հանգամանքով, որ ինքը փրկվել է թալիբներից, միտքն անընդհատ հայրենիքում է, որտեղ վտանգի տակ է ընտանիքի անդամների կյանքը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա