Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը Դամասկոսի երկնքում հետ են մղել Իսրայելի հարձակումը
Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերը կրակ են բացել Դամասկոսի և նրա մերձակայքում գտնվող թշնամական օդային թիրախների ուղղությամբ: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ուրբաթ երեկոյան Telegram-ալիքում հաղորդել է «Ալ Էխբարիա» հեռուստաընկերությունը:
Կան նաև ՀՕՊ համակարգերի աշխատանքի տեսագրություններ:
Զնված ուժերում հեռուստատեսության աղբյուրը հայտնել են, որ հարձակումն իրականացրել է իսրայելական բանակը Լիբանանի օդային տարածքից: Հարվածները հասցվել են Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում գտնվող թիրախներին: