Տնտեսություն 12:29 03/09/2021 Հայաստան

Վիվա-ՄՏՍ. Գործարկվել է «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը

Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկության՝ ՄոբիԴրամ-ի, «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերության և Ակբա բանկի համագործակցության շրջանակում գործարկվել է «JustQR» անհպում վճարումների ֆինանսական նորարարական համակարգը:

Վիվա-ՄՏՍ-ից մանրամասնում են, որ այսուհետ ՄոբիԴրամ հավելվածի օգտատերերն ունեն հիանալի հնարավորություն` կատարելու վճարումներ բազմաթիվ խանութներում և ժամանցի վայրերում անմիջապես սմարթֆոնից` ՄոբիԴրամ բջջային հավելվածի միջոցով՝ օգտագործելով «JustQR» նորարարական համակարգը: Պարզապես անհրաժեշտ է սեղմել ՄոբիԴրամ բջջային հավելվածում ներդրված «QR վճարումներ» կոճակը և QR կոդը սքանավորելուց հետո կատարել վճարումը:

«Այսօր մեր առօրյան գրեթե լիովին փոխակերպվել է թվայինի: Այլևս կանխիկ գումար ունենալը պարտադիր չէ, քանի որ թվային գումարը դարձել է վճարումների ամենաակտուալ և հարմար տարբերակը: Ներդնելով «JustQR» վճարային գործիքը ՄոբիԴրամ բջջային հավելվածում՝ մենք փորձել ենք ավելի հեշտացնել առօրյան՝ վայրկյանների ընթացքում անհպում վճարումներ կատարելու շնորհիվ», - ասել է ՄոբիԴրամ-ի գլխավոր տնօրեն Կիմ Ավանեսյանը:

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ «Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ընկերություն ՄոբիԴրամ-ն առաջարկում է բազմաթիվ ֆինանսավճարային գործիքներ՝ անմիջապես բջջային հեռախոսից. «Թվային փոխակերպման կարևորագույն պայմաններ են նորարարությունն ու ժամանակին համընթաց քայլելը: Կպատկերացնեի՞ք, որ կգա մի օր, երբ խանութում գնումներ կատարելիս կանխիկ վճարում կատարելն այլևս պարտադիր չի լինի: Փոխարենը, հնարավոր կլինի կատարել անհպում վճարում՝ սքանավորելով «QR» կոդը բջջային դրամապանակից: ՄոբիԴրամ-ի, «JustQR»-ի և Ակբա բանկի համագործակցության արդյունքում ստեղծված թվային նոր գործիքը շատ հարմարավետ է ու լայն կիրառման մեծ հեռանկար ունի»: 

«Ուրախ ենք Վիվա-ՄՏՍ-ի ֆինանսական դուստր ձեռնարկություն «ՄոբիԴրամ»-ի և «Ֆյուչր Փեյմենթ Սիսթեմս» ընկերության հետ համատեղ հայտարարել QR կոդով վճարումների նոր համակարգի մասին: Սա տարբերվում է ներկայումս գոյություն ունեցող համակարգերից: Համակարգը կոչվում է «JustQR» և մենք վստահ ենք, որ այն ուրախությամբ կընդունվի»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

QR կոդի միջոցով վճարումներ կատարելու առավելություններն են՝

• ամբողջությամբ անհպում վճարում, ինչը չափազանց կարևոր է ներկա համաճարակի իրավիճակում,

• QR կոդի միջոցով վճարումներ կատարելիս հաճախորդը կարող է ընտրել ՄոբիԴրամ-ի հաշիվը կամ ՄոբիԴրամ բջջային հավելվածին կցված իր ցանկացած բանկային քարտը,

• հաճախորդը կարող է օգտվել պարբերաբար իրականացվող «cashback» ակցիաներից, որն իրենից ներկայացնում է գումարի ակնթարթային վերադարձ ՄոբիԴրամ–ի հաշվին՝ վճարված գումարի որոշակի տոկոսի չափով:

«QR կոդի միջոցով վճարումներ կատարելու համար պահանջվող ժամանակը ոչ ավելին է, քան բանկային քարտի միջոցով վճարման դեպքում», - հավելել է Կիմ Ավանեսյանը:

QR կոդի միջոցով վճարումները հնարավոր է կատարել այն խանութներում և ժամանցի վայրերում, որտեղ տեղադրված են բանկային քարտեր սպասարկող «INGENICO POS» տերմինալները և փակցված է «JustQR» համակարգով վճարում կատարելու մասին տեղեկատվական վահանակը:

Միջոցառման ընթացքում «JustQR» համակարգի նախագծող Կոնստանտին Սարոյանը ներկայացրել է համակարգի աշխատանքի հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները. ««Առանձնահատկությունները մի քանիսն են. EMV միասնական ստանդարտի օգտագործումը, դինամիկ QR-ի կիրառումը, ինչպես նաև այն, որ վաճառքի կետերում բիզնես-գործընթացների փոփոխություն չի ենթադրվում, այն է՝ շարունակում են օգտագործվել այն նույն POS տերմինալները, որոնցով իրականացվում են քարտային գործարքներ: Այսինքն՝ լրացուցիչ որևիցե ծախս բանկի կամ վաճառակետի կողմից չի ենթադրվում: Հաջորդ առավելությունը տարածման դյուրին լինելն է ու մատչելիությունը, քանի որ QR կարող է կիրառվել ցանկացած սմարթֆոնի վրա:

Կարևոր առանձնահատկություններից է նաև այն, որ JustQR համակարգը լիովին համապատասխանում է անվտանգության ամենաբարձր ստանդարտներին ու այս առումով չի զիջում քարտային գործարքներին»:     

Մանրամասն տեղեկություն ստանալու համար կարող եք այցելել www.mobidram.am:




Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:59
Միխայիլ Գալուստյանն ընդգրկված է ՌԴ-ի դեմ ԵՄ-ի սահմանված պատժամիջոցների 16-րդ փաթեթում
ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 16-րդ փաթեթի շրջանակներում պատժամիջոցների ցանկում ընդգրկել է 48 ֆիզիկական և 35 իրավաբանական անձի։ Հայտնի...
Աղբյուր` Panorama.am
14:33
Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ քրեական կազմակերպություն է. Ավագանու անդամը՝ վարորդների հետ հանդիպումից հետո
«Տպավորություն է, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն ավելի շատ  քրեական կազմակերպություն է, քան քաղաքապետարանի ենթակայության տակ...
Աղբյուր` Panorama.am
14:27
Հանձնարարվել է Վերջին զանգի միջոցառումներն անցկացնել մշակութային կրթության տարվա շրջանակում. ԿԳՄՍՆ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով...
Աղբյուր` Panorama.am
14:20
Այս տարի բուհական ընդունելության առաջին փուլի քննություններին մասնակցել են աննախադեպ թվով դիմորդներ. Նասիբյան
Տարեցտարի բուհական ընդունելության առաջին  փուլի քննությունների մասնակիցների թիվն ավելանում է։ Այս տարի քննություներին մասնակցել է 11 608...
Աղբյուր` Panorama.am
14:03
Մայքի Մեդիսոնը «Anora»-ում իր դերի համար սովորել է մերկապար
Դերասանուհի Մայքի Մեդիսոնը պատմել է, որ սովորել է մերկապար ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora» դրամայում իր դերի համար։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:39
«Մոլորակների մեծ շքերթ»-ը փետրվարի 28-ին է
Փետրվարի 28-ին սպասվում է հերթական «Մոլորակների մեծ շքերթ»-ը։ «Մոլորակների շքերթ»-ը գեղեցիկ դիտողական երևույթ է, որը...
Աղբյուր` Panorama.am
13:30
Օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ
Երևանում փետրվարի 24-ի ցերեկը, 25-ին, 26-ի գիշերը, 28-ին, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի երեկոյան, 27-ի գիշերը և...
Աղբյուր` Panorama.am
13:26
Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Մի բան էլ ասեմ. Մեր աչքերի առաջ Եվրոպայում նոր ու արմատական փոփոխություններ են սկսվել։...
Աղբյուր` Panorama.am
12:38
222Lava-ին հնարավոր է կալանավորե՞ն
Բլոգեր 222Lava-ին հնարավոր է կալանավորեն։ Այդ մասին ահազանգել է բլոգերը՝ տեսանյութով դիմելով իր հետևորդներին։ Հիշեցնենք, որ ՊԵԿ-ն այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատան առջև հայ երիտասարդները բողոքի ակցիա են իրականացրել
Նրանք պահանջել են միջազգային հանրությունից քայլեր ձեռնարկել Ադրբեջանի պատասխանատվության ենթարկման համար՝ Արցախում իրականացված էթնիկ զտումների, հայ ռազմագերիների ազատ արձակման կապակցությամբ։
Աղբյուր` Panorama.am
12:17
Մարսելում Ռուսաստանի հյուպատոսարանի մոտ պայթյուն է որոտացել
Մարսելում ՌԴ հյուպատոսության մոտ, ենթադրաբար, պայթյուն է որոտացել։ Դեպքի մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Դեպքի վայր են...
Աղբյուր` Panorama.am
12:12
429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում Արցախյան հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն 2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց է ունեցել Երևանի և Գորիսի գրասենյակներում` հակամարտության սրացումների...
Աղբյուր` Panorama.am
12:03
Փետրվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեք նվազել է, ռուբլունը և եվրոյինը աճել
ՀՀ բանկերում այսօր՝ փետրվարի 24-ին ժամը 11։45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 390.77 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
11:55
Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» կտավը՝ աճուրդի թոփ լոտ
Հայտնի նկարիչ Մինաս Ավետիսյանի «Քնած կինը» (1963) կտավը Մոսկվայում AI աճուրդի ժամանակ վաճառվել է 3 363 000 ռուբլիով։ Կտավը...
Աղբյուր` Panorama.am
11:51
Կասկադի չկառուցված հատվածը վերածվել է աղբահավաքման կենտրոնի. Տիգրան Ավինյան
«Ֆինանսական ճգնաժամի հետևանքով դադարել էին Կասկադի համալիրի վերջին հատվածի աշխատանքնարը,  այն մնացել էր չկառուցված, դատարկ,...
Աղբյուր` Panorama.am
11:39
Եվրահանձնաժողովի և Եվրոպական խորհրդի ղեկավարները Կիևում են
 Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան  ժամանել են Կիև։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}