ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի Արցախ չայցելելը միանգամից մի քանի վատ ազդակի մասին է խոսում. Աբրահամյան
Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հենակետ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, անվտանգային հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է.
«Հայաստանի նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի Արցախ չայցելելը միանգամից մի քանի վատ ազդակի մասին է խոսում։
Ընդ որում՝ խոսքը միայն Արցախի համար խորհրդանշական օրերին չի վերաբերվում, այլ առհասարակ։
Բնականաբար սեպտեմբերի 2-ին շատերը ֆիքսվել են Արցախում կայացած խորհրդանշական միջոցառումներին Հայաստանի ղեկավարների բացակայությանը, սակայն նույն այդ պաշտոնյաները պատերազմից հետո ընդհանրապես չեն այցելել Արցախ։
Արցախի հարցն անտարբերության մատնելը, առաջնային օրակարգ չմղելը խոսում է այս իշխանության հստակ դիրքորոշման մասին։
Սա վերաբերմունք է Արցախի և արցախցիների վերաբերյալ։
Եթե այս հարցը դիտարկենք նաև ադրբեջանական ճնշումների և ուլտիմատումների շրջանակներում, ապա եթե Հայաստանի իշխանությունը նույնիսկ այս հարցում է շարժվում Ադրբեջանի թելադրած խաղի կանոններով, ապա արդեն պարզ է, թե իրադարձությունների այս գործընթացին ինչ հնարավոր զարգացումներ են հաջորդելու։
Հայաստանի իշխանությունն իր դերը Արցախի հարցում տեսնում է միայն հումանիտար հարցերում, ինչը ևս, կարծում եմ՝ ժամանակավոր բնույթ է կրելու։
Գործող իշխանությունը երկիրը մտցրել է պարտությունների շղթա, որտեղ մեր երկիրը շարժվում է իր գլխին իջեցված օրակարգով՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի շահերի»։
Հարակից հրապարակումներ`
- Օրինաչափ է, որ Արցախի հատուկ նիստում «Հայաստան»-ի անդամի ելույթից հետո ծափահարել են, իսկ ՔՊ-ականին չարձագանքեցին
- Արցախցի պատգամավորները չեն ծափահարում ՔՊ-ական պատգամավորի ելույթից հետո
- Ուրեմն այդպես է պետք. Վահագն Խաչատրյանը՝ սեպտեմբերի 2-ին Արցախ չմեկնելու ՀՀ իշխանությունների որոշման մասին
- Արցախն իր հանրապետության հռչակման օրը նշում է առանց ՀՀ իշխանության ղեկավարության մասնակցության. «Արդարություն» խմբակցություն
- Ընդդիմադիր պատգամավորները մեկնում են Արցախի Հանրապետություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան