Իրավունք 13:47 03/09/2021 Հայաստան

Իշխանությունը քավության նոխազ գտնելով ծնողներին համոզում է, թե պարզել է իր զավակի զոհվելու մեղավորին. Փաստաբան Գոռ Գևորգյան

«Կցանկանայի, որ զոհված և անհայտ կորած 21 զինծառայողների ծնողների հետ ես էլ` իրենց թև ու թիկունք լինելով, բացահայտեինք այս ամբողջ պատմության իրական մեղավորներին»,-հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱՀ ՊԲ N զորամասի սպա, կոչումով մայոր Գևորգ Գևորգյանի փաստաբան Գոռ Գևորգյանը։

Նա տեղեկացրեց, որ խոսքը գնում է հրետանային դիվիզիոնի 21 զինծառայողի մասին, որոնցի 7-ը զոհված են, մյուսները՝ անհետ կորած: 

Փաստաբանը հայտնեց, որ հրետանային դիվիզիոնի շտաբի պետ Գևորոգ Գևորգյանը պատերազմի ժամանակ ստացել և կատարել է բազմաթիվ հրամաններ, դրանցից մեկը եղել է ճակատագրական 2020 թ. հոկտեմբերի 11-ին՝ ինչի համար էլ նա հայտնվել է մեղադրյալի աթոռին:

Գոռ Գևորգյանը հայտնեց, որ երբ իր պաշտպանյալին այս տարվա օգոստոսի 20-ին կանչել են որպես մեղադրյալ, նա շտապել էր քննչական մարմին՝ ներկայացնելու իրականությունը, քանի որ իր հարազատներին և իրեն հանիրավի թիարխավորում էին կորուստների համար:

Փաստաբանի խոսքով՝ Գևորգ Գևորգյանը, լավ իմանալով, որ կարող է հրաժարվել ցուցմունքից՝ տվել է 36 էջանոց մանրամասն ցուցմունք՝ հայտնելով, որ իրենց տեղակայել էին Վարանդայի շրջանի (Ֆիզուլի) գյուղերից մեկում և հրետանու կրակի ուղղությունը եղել է Հադրութը:

Դիվիզիոնի շտաբի պետը պատմել է, որ երբ իրեն տվել են նշանակակետերի կորդինատը, նա հրանոթի հնարավորություններով և հեռախոսային ծրագրի միջոցով պարզել է, որ թիրախը 4200 մետրի վրա է, իսկ  իրենց ունեցած Դե-20 տիպի հրանոթները խոցում են մինչև 17 կմ 380 մետր:

Փաստաբանի տեղեկացմամբ՝ շտաբի պետի մոտ մտահոգություն է առաջացել, թե ինչու են հեռահար խոցման հրանոթները տեղադրված նշանակետերին այդքան մոտ և հրամանատարությանը հայտնել է, որ թշնամու հետևակը կարող է կարճ ժամանակահատվածում այդ տարածքն անցնել և իրենք կհայտնվեն ծուղակում, որից հետո նրանց տեղափոխել են Հադրութի Ջրաշխարհ կոչվող տարածք, որտեղից թիրախների հեռավորությունը եղել է 8 կմ:

Գևորգ Գևորգյանն իր ցուցմունքում գրել է, որ երբ բանակի հրետանու պետին զեկուցել են տեղափոխության մասին նա բարկացել է և հրամայել վերադառնալ նույն տեղամաս, ինչը և արել է ինքը: 

Փաստաբանի խոսքով՝ Գևորգ Գևորգյանը այդ ժամանակ զանգել է կնոջը և ասել, որ այնպիսի տեղ են ուղարկում, որ զոհվելու հավանականությունը մեծ է, և եթե մի քանի օր իրենից լուր չունենա, իրենց ամուսնության վկայականով գնա բանկ և իր հաշվից հանի աշխատավարձի խնայողությունները:

Գոռ Գևորգյանը տեղեկացրեց, որ ճակատագրական օրը հրետանու հրամանատարական կետից հրետանային դիվիզիոնի հրամանատարը հրամայել է, որ անցնեն շրջանաձև պաշտպանության, ինչը նշանակում է, որ  թշնամին այնքան է մոտեցել, որ 17 կմ հեռավորություն խոցող հրետանու դիվիզիոնը պետք է թողնի հրանոթները և ավտոմատով անցնի պաշտպանության, բայց քիչ անց եկել է «թողնել, չկրակել մերոնք են» հրամանը և տրվել է հերթական նշանակետը:

Ըստ փաստաբանի՝ 10 րոպեի ընթացքում շտաբի պետը ստացել է նահանջ հրամանը և սկսել են մեքենաները մոտեցնել հրանոոթներին, որից հետո կրկին ստացել են թողնել հրամանը, բայց քիչ անց դիվիզիոնի հրամանատարից ստանում  են հրաման՝ ինչպես կարող են դուրս գան այդտեղից:

Փաստաբանի ներկայացմամբ՝ դիվիզիոնի հրամանատարի հրամանը եղել է բոլորի համար լսելի հաճախականության վրա և շտաբի պետն իր ենթակայության հաշվարկի հետ սպսարկող տեխնիկայով դուրս է եկել կրակակետից՝ համոզվելով, որ իր հետևից գալիս են նաև մյուս մեքենաները, նա հասել է անվտանգ վայր, բայց պարզվել է, որ երկու մեքենա չեն եղել  շարասյան մեջ:

Ըստ շտաբի պետի ցուցմունքի, ինքն այլ հրամանատարների հետ փորձել են վերադառնալ դեպքի վայր, բայց հրետանային կրակոցները և  մութը խանգարել են իրենց:

Փաստաբանը պատմեց, որ երբ դիվիզիոնի հրամանատարը տեսել էր թշնամու տեղաշարժը, զեկուցել էր ԱՀ ՊԲ հրետանու պետին, իսկ նա զեկուցել է Ջաջալ Հարությունյանին և վերջինս ասել է, որ հնարավոր է հայեր են, հանկարծ չկրակեն:

Հետգայում պարզվել է, որ մոտեցողները 250 հոգանոց թշնամական ստորաբաժանում է եղել, որոնց կեսը՝ հայկական համազգեստով:

Գոռ Գևորգյանը քրեական գործից մեջբերեց նաև Ջալալ Հարությունյանի խոսքն այն մասին, որ այդ հատվածում ԱԹՍ և տեսախցիկ չի եղել և նա ասել է, որ հնարավոր է եկողներն հայեր են, հնարավոր է՝ ոչ, և պետք է զգույշ լինեն հայերի վրա չկրակեն:

Փաստաբանը հայտնեց, որ իր պաշտպանյալին մեղադրում են Քրեական օրենսգրքի 374-րդ հոդվածի 4 մասով՝ իշխանության ներկայացուցչի կողմից անգործություն, բայց պետք է ասեն, թե որ գործողությունները չի կատարել, որը պետք է արվեր:

«Այստեղ պետք էր քավութայն նոխազ գնտել, որ ծնողներին ասեին՝ տեսեք պետությունը գործեց և գտավ իր երեխայի զոհվելու պատասխանատուին»,-հայտնեց մայոր Գևորգ Գևորգյանի փաստաբանը:

Փաստաբանը հայտնեց, որ անգործության մեջ մեղադրում են Գևորգ Գևորգյանին, որ դրանից հետո երեք անգամ հետ է վերադարձել և օգնել է այդ հատվածից դուրս բերել դիվիզիոնի հրամանատարին և իրեն ուղեկցող զինվորներին, իսկ մեկ այլ դեպքում Տող գյուղից դուրս է բերել 8 աշխարհազորայիններին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:47
ԵՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծն արժանացավ դրական եզրակացության
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագիծ...
Աղբյուր` Panorama.am
16:39
Ուկրաինային է վերադարձվել ուկրաինական ԶՈւ 757 զոհված զինծառայողի դի
Ուկրաինային է վերադարձրել է 757 զոհված զինվորի մարմինները։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով ռազմագերիների հարցերով ուկրաինական...
Աղբյուր` Panorama.am
16:38
Ծեծկռտուքի ընթացքում ստացած վնասվածքներից տղամարդը մահացել է
Հունվարի 23-ի ժամը 14.25-ին Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Խարբերդի Աջափնյակ փողոցի տներից մեկում...
Աղբյուր` Panorama.am
16:25
Հունվարի 25-26-ի գիշերային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հանրապետության տարածքում հունվարի 24-ի ցերեկը, 25-29-ին սպասվում է...
Աղբյուր` Panorama.am
16:05
ԱՄՆ աջակցությունը նաև նպաստելու է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերմանը. ԱԳ փոխնախարար
Հայաստանի սահմանային անվտանգության կարողությունների զարգացման համար Միացյալ Նահանգների աջակցությունը նպաստելու է հայ-թուրքական և հայ-իրանական...
Աղբյուր` Panorama.am
15:50
Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի՝ ընթացող արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի...
Աղբյուր` Panorama.am
14:53
Թրամփը հրաման է ստորագրել Քենեդու սպանության վերաբերյալ փաստաթղթերի գաղտնազերծման մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով հանձնարարվում է հրապարակել ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդու, նախկին գլխավոր դատախազ Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
14:52
Եվրամիության 27 երկրի դեսպաններ կասեցրել են վրացի դիվանագետների համար գործող առանց վիզայի ռեժիմը
ԵՄ 27 երկրների մշտական ներկայացուցիչները ուրբաթ օրը կայացած հանդիպմանը հաստատել են վրացի դիվանագետների համար առանց վիզայի ռեժիմը դադարեցնելու...
Աղբյուր` Panorama.am
14:40
Բուհ ընդունվելու համար 1-ին փուլի քննություններից առաջինը՝ վաղը, դիմորդների մուտքը քննասենյակ՝ մետաղորսիչով ստուգվելուց հետո
Մեկնարկում են բուհի ընդունելության 2025 թվականի ձմեռային քննությունները: Առաջին քննական օրը՝ հունվարի 25-ին, հանրապետության 36 քննական...
Աղբյուր` Panorama.am
14:22
Ով չի ալարում, ասում է, որ ինքը ՀՀ լավագույն իրավաբաններից է. Փաստաբանը՝ ՄԻԵԴ վճռի մասին
Փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով Սուրեն Անտոնյանն ընդդեմ Հայաստանի գործով ՄԻԵԴ վճռին, գրում է. «Մի ամբողջ արդարադատության...
Աղբյուր` Panorama.am
14:21
Հիմա արդեն Փաշինյանն ուղղակի պարտավոր է Ալիևի նկատմամբ հետախուզում հայտարարել
Օրերս Հայաստանը Թուրքիային արտահանձնեց Հայաստանում գտնվող Թուրքիայի երկու քաղաքացու՝ Էրջան Յըլմազին և Իբրահիմ Քայմակին։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:18
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է Հայաստանի քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Պարույր Հովհաննիսյան
ԵՄ-ին ՀՀ անդամակցելու վերաբերյալ գործընթացի մեկնարկի քաղաքացիական նախաձեռնությունը համահունչ է վերջին տարիներին Հայաստանի ու Եվրոպական Միության,...
Աղբյուր` Panorama.am
13:58
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն արդեն ունի իր հուշամեդալները
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և  բալետի ազգային ակադեմիական թատրոնը «47 դիզայն» ընկերության հետ համատեղ թողարկել է...
Աղբյուր` Panorama.am
13:48
Ոստիկանությունը ձերբակալել է թափառաշրջիկին, որը 30 տարի առաջ սպшնել էր յոթ հոգանոց ընտանիքի բոլոր անդամներին
Սվերդլովսկի մարզում տղամարդը, որը 1993 թվականին սպանել էր յոթ մարդու՝ հինգ մեծահասակների և երկու երեխաների, մինչև մարտի 8-ը կալանավորվել է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
13:27
Աբովյան քաղաքի «Ծիրան մարկետ»-ին պատկանող հացի արտադրամասն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային  կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել Աբովյան քաղաքի «Ծիրան...
Աղբյուր` Panorama.am
13:20
Ղազախստանը կործանված AZAL-ի ինքնաթիռի սև արկղի վերծանված տվյալները փոխանցել է Ռուսաստանին և Ադրբեջանին
Աստանան Մոսկվային և Բաքվին է փոխանցել AZAL ինքնաթիռի սև արկղերի վերծանված տվյալները։ Այդ մասին հայտարարել է Ղազախստանի փոխվարչապետ և ավիավթարի...
Աղբյուր` Panorama.am
13:15
Ժաննա Անդրեասյան. «Ազգային»-ը կա և լինելու է
««Ազգայինը» կա և լինելու է։ Հուսով եմ՝ սա անհեթեթ խոսակցությունների վերջակետը կդնի, և մենք կզբաղվենք իրական գործերով, ոչ թե...
Աղբյուր` Panorama.am
13:11
Վարչապետը զանգահարեց ԵՄ ղեկավարին, ասեց՝ էս ինչ լավ բան է ԵՄ, հետո՞. Էլինար Վարդանյան
«Այ օրինակ, ո՞նց ենք որոշելու, որ ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկը տրված է»,-ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական...
Աղբյուր` Panorama.am
12:20
ՏԱՍՍ-ի աղբյուր. ՀԱՊԿ-ը շարունակում է համարել Հայաստանին դաշնակից
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), չնայած Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, այնուամենայնիվ...
Աղբյուր` Panorama.am
12:08
Եղոյանը ստիպված էր Զեյնալյանին բացատրել, որ ԱԺ փորձագիտական եզրակացությունը պատգամավորները չեն պատրաստել
«Սա Եվրոպական Միությանն անդամակցելու որոշում չէ, սա որոշում է այդ գործընթացը մեկնարկելու վերաբերյալ»,-հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
11:39
ՄԻԵԴ արձանագրած խախտումը վկայեց, որ ՔՊ վերնախավի համար անձնական ու քաղաքական շահերը պետությունից վեր են. Թաթոյան
«ՔՊ անդամ երկու բիզնես գործընկերների ու արդարադատության համակարգի բարձրաստիճան պաշտոններում նրանց անօրինական պահվածքի պատճառով Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
11:17
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, հետո նոր ազդանշաններ են գալու․ Ղազարյան
Սուրեն Անտոնյանի գործով ՄԻԵԴ վճիռը լուրջ ազդանշան է, որովհետև Սուրեն Անտոնյանից հետո ՄԻԵԴ դատավորների կողմից ներկայացված բոլոր դիմումներին...
Աղբյուր` Panorama.am
11:01
Հրապարակվել է Էքստեռն ավարտական քննությունների ժամանակացույցը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է 2025 թվականի 1-ին քննաշրջանի դրսեկության ձևով (էքստեռն) ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման...
Աղբյուր` Panorama.am
10:50
Ի՞նչ է սոցիալական ծախսը և ովքե՞ր կարող են օգտվել փոխհատուցումից. ՊԵԿ իրազեկում
Եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնող ՀՀ ռեզիդենտ ՀՀ քաղաքացիները եկամտային հարկի գումարից կարող են ստանալ սոցիալական ծախսերի...
Աղբյուր` Panorama.am
10:12
Հանրային առողջության ոլորտը կանգնած է մի շարք գլոբալ մարտահրավերների առջև
«Հերացի» կենտրոնը ներկայացրել է հիմնական մարտահրավերները
Աղբյուր` Panorama.am
10:05
Ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է էական սպառնալիքներ և խորացող անորոշություններ պարունակել. Աբրահամյան
«Թեև Արտաքին հետախուզական ծառայությունն իր զեկույցում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության հավանականությունը բարձր չի...
Աղբյուր` Panorama.am
10:05
ՄԻԵԴ որոշման հիմքում դրվել է այն հիմնավորումը, որը բազմիցս բարձրաձայնվել է Դատավորների միության կողմից
Դատավորների միությունը հանդես է եկել «Սուրեն Անտոնյան ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ վճռի վերաբերյալ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին
15:53 24/01/2025

Իմ կարծիքով, շատ տգեղ բան եք անում. Եղոյանը՝ Լուսինե Հակոբյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}