Արմեն Չարչյանը, չնայած առողջական վիճակին, հիվանդանոցից տեղափոխվել է մեկուսարան. Պաշտպան
Անազատության մեծ գտնվող ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, հայտնի բժիշկ Արմեն Չարչյանը, ով առողջական վիճակի վատթարացման պատճառով օգոստոսի 30-ից քաղաքացիական հիվանդանոցում էր, այսօր տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
«Մեկ ժամ առաջ իր մոտ էի, նախապատրաստում էին իրեն տեղափոխելու համար: Կարծում եմ՝ արդեն պետք է տեղափոխած լինեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ա. Չարչյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Նա չգիտի, թե որն է պարոն Չարչյանի՝ քաղաքացիական հիվանդանոցից ՔԿՀ տեղափոխման պատճառը, քանի որ հայտնի բժշկի առողջական վիճակը շարունակում է մնալ վատ:
«Ես չեմ կարող ասել, թե ինչն է տեղափոխման պատճառը: Ամեն դեպքում պարոն Չարչյանի առողջական վիճակն այս պահին չէր ներում, որպեսզի նրան տեղափոխեին քրեակատարողական հիմնարկ, որովհետև այն բուժումը, որ ստանում էր հիվանդանցում, քրեակատարողական հիմնարկը չի կարող ապահովել. նա օրական 92 միավոր ինսալուն է ստանում, ՔԿՀ-ն այդ հնարավարությունը չունի»,- ասաց պաշտպանը:
Էրիկ Ալեքսանյանն ընդգծեց՝ եթե հիմա պարոն Չարչյանը առողջական վիճակը վատթարանա, ողջ պատասխանատվությունը կրելու է ՔԿՀ-ն:
Նա նշեց, որ Արմեն Չարչյանի ճնշումը բարձր է, շաքարային դիաբետով պայմանավորված արյան մեջ շաքարը բարձր է:
«Եթե առողջական վիճակը վատթարանա, բոլոր միջոցները ձեռնարկելու եմ, որպեսզի կրկին տեղափոխեն հիվանդանոց»,- ասաց պարոն Չարչյանի պաշտպանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Էրիկ Ալեքսանյանը Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցի քննարկման համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։
Պաշտպանը հայտնեց, որ դեռևս նիստ հրավիրելու մասին լուր չունեն:
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել էր, սրտամկանի կաթված էր տարել, մեկուսարանից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց։
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Հարակից հրապարակումներ`
- Գարեգին Երկրորդն այցելել է Արմեն Չարչյանին
- Չարչյանն ավանդ ունի բժշկության մեջ, իսկ վարչապետ կոչեցյալն ավանդ ունեցող մարդկանց նկատմամբ եռապատիկ ատելություն ունի. Իշխանյան
- Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
- Հակամարդկային է ու բարոյական չէ Արմեն Չարչյանին մեկուսարանում պահելը. բժիշկ Տարոն Տոնոյան
- «Իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել»
- Իշխանությունը Արմեն Չարչյանից վրեժ է լուծում որպես «Հայաստան» խմբակցության անդամ. Գեղամ Մանուկյան
- Գեղամ Նազարյան. Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
- Արմեն Չարչյանը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ
- Արմեն Չարչյանն ընկճված չէր, բայց անհանգստություն ուներ՝ «մարդիկ, որոնք իմ կարիքն ունեն, իրենց համար մտահոգ եմ»
- Արմեն Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է. Վարդևանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան