3.09.2021- Հադրութի շրջանում հայտնաբերել է հայկական կողմի՝ 1 զինծառայողի աճյուն
Հադրութի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում այսօր Արցախի փրկարար ջոկատը հայտնաբերել և տարհանել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն:
Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1655 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Հետգրություն. Հաղորդագրությունները գալիս են որպես «հայի», սակայն միանգամայն պարզորոշ հասկանում ենք, որ կարող են լինել և ռուս, և ասորի, և եզդի, և հույն, և հրեա... մեզ հետ ապրող ազգային փոքրամասնություններից։
Հարակից հրապարակումներ`
- Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
- 01.09.2021. Ջրականի շրջանում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն
- Ջրականի շրջանում հայտնաբերվել է զինծառայողի աճյուն
- Որոնումներին զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
- Ադրբեջանի կողմից բռնազավթված Նորաշեն համայնքի հարակից տարածքից հայտնաբերվել է 2 աճյուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան