1,5 տարի առանց Covid-ի «դրախտում»
Մեծ Բրիտանիայի բնակչուհի Զոի Սթիվենսը, ով համավարակի սկզբում մնացել էր Տոնգա կղզում, վերադարձել է տուն:
Այս մասին գրում է «Gazeta.ru»-ն,վկայակոչելով բնակչուհու Instagram-յան էջը։
Զոի Սթիվենսը մեկուկես տարի անցկացրել է պոլինեզիական թագավորությունում և համավարակի հետ բախվել է միայն Մեծ Բրիտանիայում։
«Դիմակներ և հակաժանտախտային կոստյումներ: Դա վերջապես հասավ ինձ,1,5 տարի Տոնգայում- գրել է նա:
Բրիտանուհին Տոնգայի թագավորություն մեկնել էր 2020-ի մարտին, նա նախատեսում էր կարճատև հանգիստ անցկացնել, բայց չվերթների չեղարկման պատճառով երկրից կարողացել է հեռանալ միայն 2021 թվականի սեպտեմբերի 1-ին:
Մեկուկես տարվա ընթացքում նա միջազգային հարաբերությունների մագիստրոսի դիպլոմ է ստացել:
Բացի այդ, նա հարցազրույց է տվել Forbes-ին, որտեղ խոստովանել է, որ ինքն ուրախ չէր արեւադարձային կղզում մնալու համար, չնայած այն բանին, որ կողքից նայողներին իր կյանքը դրախտային է թվում:
«Իհարկե, դրախտում մնալու գաղափարը գրավիչ է թվում»,- ասել է Զոի Սթիվենսը: «Բայց ես կարծում եմ, որ ոչ ոք իրականում չի ցանկանում որևէ տեղ իր կամքին հակառակ մնալ»:
Մինչ Տոնգա թռչելը Զոի Սթիվենսը Չինաստանում զբոսաշրջային գիդ է աշխատել: Համավարակի սկզբում նա երկրում չի եղել և որոշել է չվերադառնալ Չինաստան՝ կարանտինից խուսափելու համար, փոխարենը մեկնել է Տոնգայի թագավորություն: Երբ նա այնտեղ է հայտնվել, երկրում կարանտին են մտցրել՝ թռիչքներն արգելվել են, բոլոր հաստատությունները փակվել են, և մարդիկ շաբաթական միայն մեկ անգամ են կարողացել դուրս գալ փողոց: Ընդ որում, 2020 թվականի հունվարից մինչև 2021 թվականի սեպտեմբերը, ԱՀԿ-ի տվյալներով, Տոնգա կղզում COVID-19-ի ոչ մի դեպք չի գրանցվել: