Լուսիկ Քոշյանի արխիվը հանձնվեց Գրականության և արվեստի թանգարանին
Այսօր Գրականության և արվեստի թանգարանում տեղի է ունեցել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լուսիկ Քոշյանի արխիվի հանդիսավոր հանձնումը, որին հաջորդել է Լ․ Քոշյանի 100-ամյակին նվիրված ցուցադրության բացում և համերգ, հնչել են կատարումներ երգչուհու երգացանկից:
Հայ ժողովրդական երգչուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լուսիկ Քոշյանիը ծնվել է Բաքվում 1921 թվականին։ 1938-1961 թթ. եղել է հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլի առաջատար մենակատարուհի, 1961-1984 թթ.` Հայֆիլհարմոնիայի մենակատարուհի։ Կատարողական վարպետությունը ձևավորվել է անսամբլում՝ Թաթուլ Ալթունյանի, Իլյա Արբատովի, Է. Մանուկյանի ղեկավարությամբ։ Նրա կատարմամբ լայն ճանաչում են գտել «Բինգյոլ», «Մաճկալ», «Ես պուճուր եմ», «Լուսնյակ գիշեր», «Ջաղացս պատիկ-պատիկ» ժողովրդական, գուսաններ Ջիվանու, Շերամի, Հավասու, Աշոտի, Շահենի երգերը։ Հանդես է եկել ԽՍՀՄ քաղաքներում, արտերկրում։
Պարգևատրվել է Պատվո շքանշանով։ 1961 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը։ Մահացել է Երևանում 1984-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան