Պենտագոնը հերքել է Սիրիայում երեք ռազմակայաններից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին տեղեկությունները
ԶԼՄ-ներում տեղ գտած հրապարակումները, ըստ որոնց՝ ամերիկացի զինվորականները վերջին օրերին լքել են Սիրիայում գտնվող մի շարք հենակետեր, չեն համապատասխանում իրականությանը: Այդ մասին հինգշաբթի օրը ՏԱՍՍ-ին հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը:
«Այդ տեղեկությունները սուտ են», - ասել է ամերիկյան բանակի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով իրանական լրատվամիջոցներում հրապարակված համապատասխան նյութերը:
Ըստ հաղորդումների, ամերիկյան զորքերը դուրս են բերվել Սիրիայի երեք հենակետերից՝ այս շաբաթ Աֆղանստանում ամերիկյան ռազմական արշավի ավարտից անմիջապես հետո: