03.09.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 19 հիվանդ մահացել է
Հայաստանում սեպտեմբերի 2-ին կատարվել է 6138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 488 հիվանդ, գրանցվել է մահվան 19 դեպք: Նրանցից 3-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 981 դեպք, որոնցից 228 214-ն` առողջացած, 4892-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1162 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 6054 կորոնավիրուսով հիվանդ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9713 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 560 430 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 02.09.2021. Կորոնավիրուսի 636 նոր դեպք է գրանցվել, 21 հիվանդ մահացել է
- 01.09.2021. Կորոնավիրուսի 615 նոր դեպք է գրանցվել, 15 հիվանդ մահացել է
- 31.08.2021. Կորոնավիրուսի 524 նոր դեպք է գրանցվել, 17 հիվանդ մահացել է
- 30.08.2021. Կորոնավիրուսի 275 նոր դեպք է գրանցվել, 7 հիվանդ մահացել է
- 29.08.2021. Կորոնավիրուսի 383 նոր դեպք է գրանցվել, 11 հիվանդ մահացել է