Մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ
Մեծանուն կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ, որը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ, սեպտեմբերի 5-ին, ժամը՝ 20:00-ին տեղի կունենա
աննախադեպ համերգ՝ հայ անվանի երաժիշտների, ինչպես նաև տաղանդաշատ պատանի երաժիշտների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովը։
Նշվում է, որ համերգին կհնչեն բացառապես Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությունները:
Համերգը տեղի է ունենալու Գյումրիում, Ձիթողցոնց տուն-թանգարանում: Համերգը բացօթյա է, մուտքը՝ ազատ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան