03.09.2021 Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք
Սեպտեմբերի 2-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկանունմ ենք ԱՀ ԱՆ-ից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 695 քաղաքացու հետազոտություն, որից 1066-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- 03.09.2021. Կորոնավիրուսի 595 նոր դեպք է գրանցվել, 19 հիվանդ մահացել է
- 02.09.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք