Արցախում քրգործ է հարուցվել նախարարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքով
Արցախի Հանրապետւթյան գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 27․08․2021թ․ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ԱՀ գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի` նախարարի կողմից 2020թ. օգոստոս ամսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանը ավելի քան 6.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքի առթիվ:
Արցախի գլխավոր դատախազությունից հայտնում են, որ քրեական գործի մինչդատական վարույթն իրականացնում է ԱՀ գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնի քննիչը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա