Աֆղանստանի նոր կառավարությունը արդեն ունի գլխավոր անդամ
«Թալիբան» ծայրահեղական շարժման քաղաքական թևի առաջնորդ մուլլա Աբդուլ Ղանի Բարադարը կգլխավորի Աֆղանստանի նոր կառավարությունը: Այս մասին գրում է «reuters.com»-ը։
Աղբյուրի տվյալներով՝ նոր կառավարության կազմում կընդգրկվեն նաև մուլլա Յակուբը (թալիբների առաջին առաջնորդ, մուլլա Օմարի որդին) և Դոհայում ծայրահեղականների ներկայացուցիչ Շեր Մոհամմադ Աբբասը Ստանեքզայը:
Երկու օր առաջ TOLOnews հեռուստաալիքը, վկայակոչելով, իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ կառավարությունը կգլխավորի «Թալիբանի» առաջնորդ մուլլա Հիբաթուլլահ Ախունդզադան:
Հիշեցնենք, որ թալիբներն իրենց առաջխաղացումն ակտիվացրել էին ամերիկյան զորքերի՝ Աֆղանստանից դուրսբերմանը զուգահեռ: Վերջիններս օգոստոսի 15-ին մտել էին մայրաքաղաք Քաբուլ, որից հետո երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել էր երկրից: Թալիբները հայտարարել էին, որ երկրի կառավարման համար 12 անձից բաղկացած խորհուդր են կազմելու:
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը հայտարարել է Աֆղանստանում հումանիտար աղետի մասին
- Աֆղանստանի կառավարության կազմը կհրապարակվի մոտ օրերս.Լավրով
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին