Հայաստանը մասնակցում է «Եվրոպա 2021. Վտանգված ազգային վայրի բնություն» թեմայով նամականիշերի մրցույթին
Հայաստանը մասնակցում է «Եվրոպա 2021» նամականիշերի ամենամյա մրցույթին, որը կազմակերպում է PostEurop-ը:
Ամեն տարի PostEurop-ի նամականիշերի և ֆիլատելիայի աշխատանքային խումբն ընտրում է EUROPA նամականիշի թեման: 2021 թվականի թեման է «Վտանգված ազգային վայրի բնություն»:
Հայաստանի ներկայացրած փոստային նամականիշի վրա պատկերված է Քարարծիվը՝ Հայաստանի ֆոնին։
Մրցույթին մասնակցում է 50 երկիր։ Քվեարկությունը բաց է մինչև 2021 թվականի սեպտեմբերի 9-ը։ Հայաստանի օգտին կարող եք քվեարկել՝ հղմամբ։
EUROPA նամականիշերի լավագույն դիզայնի մրցույթը 2002 թվականից սկսած ամենամյա առցանց միջոցառում է: Առցանց քվեարկության մրցույթը բաց է հանրության համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները