Հռոմի պապի առողջական վիճակը մտահոգություն է առաջացնում
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը շարունակում է պնդել, որ չի գնա թոշակի, սակայն նրա վատառողջության մասին լուրերը պտտվում են ու անհանգստացնում հավատացյալներին: Այս մասին գրում է Euronews-ը։
Նախորդ օրը Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարն ասաց, որ դեռ վերականգնվում է հուլիսի սկզբին կատարած վիրահատությունից, սակայն այևւս չի սահմանափակում իրեն սննդի հարցում ու վարում է սովորական կյանք։
Վատիկանում երկար տարիներ աշխատած փորձագետ Ֆրանչեսկո Անտոնիո Գրանայի խոսքով ՝ Հռոմի պապը տառապում է բազմաթիվ հիվանդություններով, նա մոտորիկայի հետ կապված խնդիրներ ունի։ Ինքը Ֆրանցիսկոս պապն ասել է, որ հեռացրել են աղիքից 33 սանտիմետր:
«Նրա տարիքի տղամարդու համար դա նշանակում է, որ պետք է հետևել շատ խիստ դիետայի»,-ասում է Գրանան։
Որոշ ԶԼՄ-ներ ենթադրում են, որ Ֆրանցիսկոս պապը կարող է հետևել իր նախորդի՝ Բենեդիկտոս XVI-ի օրինակին, որն առողջական վիճակի պատճառով հրաժարվեց պապական գահից: Այս սցենարը շատ փորձագետների կարծիքով էլ անհավանական է:
Դեկտեմբերին Ֆրանցիսկոս պապը դառնում է 85 տարեկան: