Նոր Զելանդիայի վարչապետը Օքլենդում սուպերմարկետի վրա հարձակումն ահաբեկչություն է որակել
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը Օքլենդում սուպերմարկետի հաճախորդների վրա հարձակումը, որի հետևանքով վեց մարդ վիրավորվել է, ահաբեկչություն է որակել:
«Այսօր կեսօրին ... ծայրահեղականն ահաբեկչություն իրականացրեց Օքլենդում», - Ռիա նովոստիի հաղորդմամբ, ասել է քաղաքական գործիչը New Zealand Herald YouTube ալիքի ուղիղ եթերում:
Արդենը հավելել է, որ հանցագործը աջակցել է «Իսլամական պետության» գաղափարախոսությանը:
Առավոտյան տղամարդը դանակով հարձակվել է գնորդների վրա: Վեց վիրավորներից երեքը, ըստ տեղական ԶԼՄ -ների, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Ձերբակալության ժամանակ հարձակվողը գնդակահարվել է: Նրա մասին հայտնի է, որ նա ծագումով Շրի Լանկայից էր, Նոր Զելանդիա էր ժամանել 2011 թվականին, հինգ տարի անց հայտնվել իշխանությունների վերահսկողության ներքո:
Նախնական տվյալներով, հարձակվողը գործել է միայնակ: