Պուտինը կարծիքով՝ ՄԱԿ -ը և նրա ԱԽ-ն պետք է պատասխանատու լինեն աշխարհում կարգուկանոնի համար
ՄԱԿ-ը և նրա Անվտանգության խորհուրդը պետք է վերահսկեն համաշխարհային կարգը: Այս մասին, Tass-ի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ՄԱԿ -ը և նրա Անվտանգության խորհուրդը, ներառյալ հինգ մշտական անդամները, պետք է պատասխանատվություն կրեն աշխարհում կարգուկանոնի համար», - ասել է Պուտինը՝ պատասխանելով այն հարցին, թե ով է հանդես գալու որպես «գլոբալ ոստիկան»՝ Աֆղանստանում ԱՄՆ անհաջողության պայմաններում:
Նա հույս է հայտնել, որ աֆղանական իրադարձությունների համատեքստում արևմտյան երկրները «կհասկանան, որ գործել նախկին դիրքերից», որը կայանում է նրանում, որ պետք է «քաղաքակրթել այլ ժողովուրդների», «սխալ քաղաքականություն է»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա