«Հայաստան» դաշինքի անդամները ի նշան բողոքի «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ են
Հայտնի բժիշկ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին չնայած առողջական վատ վիճակին քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ։ «Հայաստան» դաշիքնի անդամները ի նշան բողոքի «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ են։
«Պաշտպան Էրիկ Չարչյանը գրեթե բոլոր հնարավոր ու անհնար միջոցները ձեռնարկել է, բայց այսօր իմանում ենք, որ պարոն Չարչյանին տեղափոխել են ՔԿՀ։ Որքան գիտեմ, բժիշկները բավարար չեն համարել պարոն Չարչյանի առողջական վիճակը, ուղղակի այլ հարց է, որ ՔԿՀ-ն ունեցել է այնպիսի ինքնավստահությունը, որ այդպիսի առողջական վիճակով կարող է այստեղ շարունակել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Նա նաև նշեց, որ իրեն զարմացնում է ՀՀ-ում գործող դեսպանությունների կողմից այս ամենին չարձագանքելը։
«Հիմա ինձ մոտ հարց է առաջանում է՝ կամ լեզվի իմացության խնդիր կա, կամ աշխատակազմը պատշաճ չի թագմանում ու ներկայացնում իրավիճակը, որ Հայաստանում երեք պատգամավոր անազատության մեջ են, Հայաստանում սելեկտիվ արդարադատություն կա»,- ասաց Արամ Վարդևանյանը։
Նա չգիտի՝ ինչի հետ կապի դեսպանությունների լռությունը. «Չգիտեմ՝ ինչի հետ կապեմ։ Կարող եմ առնվազն ասել՝ հերթական աջակցությունն է այս իշխանություններին, թող շատ հարցերում աջակցեն բայց, ոչ ի հաշվի իրավունքի։ Իրավունքը համամարդակային արժեք է»։
Պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ քաղաքացիական հիվանդանոցից ստացել են համապատասխան էպիկրիզներ, այն հիվանդությունները, որոնք ապտորոշվել են Արմեն Չարչյանի մոտ, անհամատեղելի են կալանավորման հետ։
Նա հայտնեց, որ գրավի միջնորդություն են ներկայացրել, խնդրել են դատարանին հրատապ նիստ հրավիրել, քննարկել խափանման միջոցի փոփոխման հարցը հենց այն հիմքով, որ փաստացի հայտնաբերված հիվանդությունն անհամատեղելի է կալանքի հետ։ Պաշտպանը նշեց, որ խոսքը շաքարային դիաբետի ծանր ձևի մասին է, օրական ստանում է 92 միավոր ինսուլին, ինչը անհամատեղելի է կալանավորման հետ։
Նա նշեց, որ Արմեն Չարչյանի հիվանդության առկայության, փաստացի առողջական վիճակի նույնության պայմաններում չէր կարող տեղափոխվել ՔԿՀ, թե ինչու է տեղափոխվել, ինչու է քաղաքացիական հիվանդանոցը թույլ տվել, չի կարող ասել։
Հարցին՝ հավանական են համարո՞ւմ ճնշումը, փաստաբանն ասաց՝ վերացական դատողություններ չի ցանկանում անել, բայց ամեն ինչ հնարավոր է։ Միաժամանակ հավելեց, որ «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնը շատ բարձր մակարդակի բժշկական օգնություն է ցույց տվել պարոն Չարչյանին։
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակը սրվել էր, սրտամկանի կաթված էր տարել, մեկուսարանից տեղափոխվել էր քաղաքացիական հիվանդանոց, իսկ այսօր կրկին տեղափոխվել է«Վարդաշեն» ՔԿՀ։
«Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը կալանավորվել է օգոստոսի 23-ին: Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, բավարարել էր Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշման դեմ դատախազության բողոքը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը և անփոփոխ թողել մինչդատական վարույթում Չարչյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։
Հարակից հրապարակումներ`
- Արմեն Չարչյանը, չնայած առողջական վիճակին, հիվանդանոցից տեղափոխվել է մեկուսարան. Պաշտպան
- Գարեգին Երկրորդն այցելել է Արմեն Չարչյանին
- Չարչյանն ավանդ ունի բժշկության մեջ, իսկ վարչապետ կոչեցյալն ավանդ ունեցող մարդկանց նկատմամբ եռապատիկ ատելություն ունի. Իշխանյան
- Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխման հարցով հրատապ նիստ հրավիրելու միջնորդություն է ներկայացվել դատարան
- Հակամարդկային է ու բարոյական չէ Արմեն Չարչյանին մեկուսարանում պահելը. բժիշկ Տարոն Տոնոյան
- «Իշխանությունները Արմեն Չարչյանին հատուկ են ընտրել»
- Իշխանությունը Արմեն Չարչյանից վրեժ է լուծում որպես «Հայաստան» խմբակցության անդամ. Գեղամ Մանուկյան
- Գեղամ Նազարյան. Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին
- Արմեն Չարչյանը տարել է սրտամկանի սուր ինֆարկտ