Վրաստանը հրաժարվել է AstraZeneca-ի 50 հազար դեղաչափից
Վրաստանը հրաժարվել է Լատվիայի կառավարությունից որպես նվեր ընդունել AstraZeneca անգլո-շվեդական ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի 50 000 դեղաչափ: newsgeorgia.ge-ի հաղորդմամբ, տեղեկությունը հաստատել է Վրաստանի Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Նա ասել է, որ AstraZeneca-ի դեղամիջոց Վրաստանին առաջարկել է ոչ միայն Լատվիան, այլև ԵՄ այլ երկրներ: Գամկրելիձեի խոսքով, նրանց օգնությունից հրաժարումը պայամանվորված է Վրաստանում տվյալ պատվաստանյութի՝ ոչ այդքան ընդունված լինելով, և այս որոշումը քաղաքական դրդապատճառներ չունի:
Նա նաև հիշեցրել է, որ COVAX միջազգային հարթակի միջոցով Վրաստանը նախկինում ստացել էր AstraZeneca պատվաստանյութի մինչև 130 հազար դեղաչափ` յուրաքանչյուրը 43 հազարական դեղաչափերի երեք խմբաքանակով: Ներկայումս երկիրն ունի այս դեղամիջոցի մինչև 20 հազար չափաբաժին: Ընդ որում, պաշարների յուրացման տեմպը համեմատաբար ցածր է` օրական 700-800 չափաբաժին:
Սեպտեմբերի 2-ի դրությամբ, Վրաստանում իրականացվել է ավելի քան 1.2 մլն պատվաստում: Կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստված քաղաքացիների թիվը կազմում է 421 հազար 785 մարդ, ինչը կազմում է երկրում չափահաս բնակչության 14.8 տոկոսը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 034 նոր դեպք, մահացել է 86 մարդ
- Վրաստանում կորոնավիրուսով վարակման 3886 դեպք,մահվան 74 դեպք
- Վրաստանում մինչև 19 տարեկանների շրջանում կա կորոնավիրուսի վարակման 20%-ոց ցուցանիշ
- Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 778 նոր դեպք, մահացել է 79 պացիենտ