Վրաստանը Թուրքիա է վերադարձնում 49 տոննա վարակված կարտոֆիլ
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը Սարփիի մաքսակետում առգրավվել է 49.2 տոննա հիվանդ կարտոֆիլ:
Jnews-ի հաղորդմամբ, մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի մասնագետների կողմից բուսասանիտարական սահմանամերձ-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում, մոնիթորինգի ծրագրի շրջանակներում, ներմուծվող կարտոֆիլի պարունակությունից վերցված նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում բացահայտվել է առողջության համար վտանգ ներկայացնող կարանտինային վնասակար օրգանիզմներ:
Վրաստանի կառավարության որոշման համաձայն՝ նշված բեռը ենթակա է վերադարձման արտահանող երկիր՝ Թուրքիա:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա