Օրենբուրգի շրջանի քահանան մանկապղծության համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկման
Օրենբուրգի մարզում երեք դեռահասների նկատմամբ սեռական բռնության համար հոգևորականը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության տարածաշրջանային քննչական կոմիտեն՝ իր պաշտոնական կայքում:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն, հոգևորական Կլիմենտը (Կորովրև) մեղադրվել է մանկապղծության մեջ: Արդյունքում, թեմը հեռացրել է նրան քահանայությունից մինչև պատժի կրման ավարտը:
«Քրեական գործով անցնող ամբաստանյալը 2019 թվականի հունվարից մինչև 2020 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում, գտնվելով Բուգուրուսլան քաղաքի և Օրենբուրգի մարզի Ասեկեևսկի շրջանի տարածքում, սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել երեք անչափահասների նկատմամբ, նրանցից մեկին նաև ներգրավել է ալկոհոլային խմիչքների սիստեմատիկ ընդունման մեջ»,-պարզաբանել են քննիչները:
Դատարանի որոշմամբ գործով ամբաստանյալի նկատմամբ ընտրվել է խիստ ռեժիմով քրեակատարողական գաղութում 13 տարվա պատժի կրում, ինչպես նաև դրանից հետո լրացուցիչ պատիժ՝ ազատության սահմանափակում 1 տարի 6 ամիս ժամկետով: