10 ամիս մայրը որդուն փնտրել է Արցախի հանձնված տարածքներում, գտել է սեպտեմբերի 1-ին դիահերձարանում
«Մհերն է իր հոր՝ Նիվոյի հետ։ Մհերի անունը հոկտեմբերին զոհվածների ցուցակում էր, բայց դին չկար։ Հայրը որդու դին գտնելու համար գնացել էր պատերազմի ամենաթեժ կետերը։ Նոյեմբերի 3֊ին հայրն էլ է զոհվում...
Տղայի դին գտել են սեպտեմբերի 1-ին, դիահերձարանում։ Նոյեմբերի 20֊ից դին սառնարանում էր...
10 ամիս մայրը Արցախի հանձնված տարածքներում, Հայաստանի դիահերձարաններում փնտրում էր որդու դին։
10 ամիս տղայի դին դիահերձարանում էր, չեն ասել...
Կներեք, բայց հայերեն բառապաշարս չի հերիքում էս ամենի պատասխանատուներին որակումներ տալու համար»,- գրել է ֆեյսբուքյան օգտատեր, «Բլոգնյուզ»-ի խմբագիր Արամ Գևորգյանը:
Հարակից հրապարակումներ`
- Դիակներից և մասունքներից վերցված 53 փորձանմուշ գտնվում է Նիդերլանդներում. «Հետք»
- «Ո՞նց չքրֆես ու չանիծես էս պղծություններին...»
- Դիահերձարաններում դեռ պահվում են զոհված զիվորների մարմիններ. Ավանեսյան
- Զոհվելուց անցել է 9 ամիս, ԴՆԹ-ն հաստատեց, եզդի Հովոն անմահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան