ԱՄՆ-ն կվճարի 2275 դոլար աֆղան փախստականներից յուրաքանչյուրին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը և ավելի քան 200 մասնավոր գործակալություն շտապում են վերաբնակեցման համակարգ ստեղծել մի քանի տասնյակ հազար աֆղանցիների համար: Այս մասին գրում է Bloomberg.com-ը։
Պետդեպարտամենտը նախատեսում է ծախսել 2275 դոլար յուրաքանչյուր տարհանվածի համար, քանի որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում երկրով մեկ կսկվի փախստականների տեղավորման գործընթացը: Գումարը պետք է օգտագործվի բնակարանների, սննդի, այլ կարիքների և երեխաներին դպրոց ընդունելու համար:
Մոտ 50 000 տարհանվածներ կժամանեն այսպես կոչված հումանիտար ծրագրով, որը նրանց մեկ տարի է տալիս մշտական վիզաների համար դիմելու համար: Այլ աֆղանցիներ, ներառյալ նրանք, ովքեր ուղղակիորեն աշխատել են ԱՄՆ կառավարության համար, կներառվեն ներգաղթի այլ կատեգորիաներում:
Հիշեցնենք, որ Աֆղանստանում թալիբների կողմից իշխանության զավթման ֆոնին, տասնյակ հազարավոր աֆղանստանցիներ լքել են երկիրը:
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանի նախագահը միանում է Աֆղանստանում կանանց և աղջիկների իրավունքները պաշտպանող կոչին
- Թալիբները հայտարարել են Աֆղանստանի լիակատար վերահսկողության մասին
- Բորել. ԵՄ-ն Աֆղանստանից փախստականներին կընդունի անհատական հիմունքներով
- Կուրցն ու Մերկելը քննարկել են Աֆղանստանի նկատմամբ ընդհանուր մոտեցումները
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա