Հրապարակվել է Մեծ Բրիտանիայի թագուհու մահվանը հաջորդող գործողությունների գաղտնի ծրագիրը
Մեծ Բրիտանիայում համավարակի պատճառով թարմացվել է Էլիզաբեթ Երկրորդ թագուհու մահվան դեպքում գործողությունների ծրագիրը: Գործողությունը կրում է «Լոնդոնի կամուրջ» կոդային անունը։ Այս մասին գրում է «Politico»-ն։
«Լոնդոնի կամուրջ»-ը պարունակում է գործողությունների ծրագիր, որոնք պետք է իրականացվեն թագուհու մահվանը հաջորդող տասն օրերի ընթացքում։
Ծրագիրը հստակեցնում է, թե ինչպես է վարվելու կառավարությունը, ինչպես են սգո լուրեր հաղորդվելու, և ինչպես է թագուհու դագաղը տեղափոխվելու Լոնդոն:
Տրանսպորտի դեպարտամենտին անհանգստացնում է այն մարդկանց թիվը, որոնք նույնպես կցանկանան Լոնդոն այցելել թագուհու մահվան դեպքում, ինչը, իր հերթին, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել տրանսպորտային ցանցի հետ: Չեն բացառում զանգվածային անկարգությունները:
Թագավորական ընտանիքի կայքի գույնը կփոխվի՝ դառնալով սև և հաստատելով Էլիզաբեթի մահը, իսկ նոր թագավոր Չարլզը ժողովրդին կդիմի երեկոյան ժամը 18։00-ին:
D + 1 (մահից մեկ օր հետո). թագուհու դագաղը տեղափոխվում է Բուքինգհեմյան պալատ:
D + 2. եթե նա մահանա Շոտլանդիայում, թագուհուն կտանեն Լոնդոն:
D + 3. նոր թագավորը շրջագաության կմեկնի Մեծ Բրիտանիայով:
D + 6. թագուհու դագաղը կշարուակի գտնվել Վեստմինստերյան պալատում:
Ամենայն հավանականությամբ, Էլիզաբեթ Երկրորդի մահվան օրը կդառնա սգո ազգային օր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա