
Արցախի պատերազմում զոհված Գրիշայի եղբայրն է լույս աշխարհ եկել
Արցախի պատերազմում զոհված 19-ամյա Գրիշա Ազատյանի եղբայրն այսօր լույս աշխարհ է եկել։
«Ազատյանների ընտանիքում այսօր լսվեց նորածին մանկան ճիչը՝ Արցախյան պատերազմի հերոս Գրիշա Ազատյանի եղբայրը՝ Նարեկ Գագիկի Ազատյանը ժամեր առաջ լույս աշխարհ եկավ՝ ընտանիքին տալով հույսի շող և ապրելու ձգտում։
Հերոս ծնած ծնողները հերոս են ողջ կյանքում... Բոլորիս աչքը լույս լինի...»,-տեղեկացնում է Բերդավանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։
Գրիշա Ազատյանը ծնվել է 2001 թվականի փետրվարի 10-ին, զոհվել 2020-ին։