Շալյապինը խոստովանել է, որ կնոջից բաժանվել է Արմեն Ջիգարխանյանի պատճառով
Պարզվել է, որ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան մտերիմ հարաբերությունների մեջ բավականին սահմանափակ և միակողմանի անձնավորություն է եղել։ Այս մասին գրում է «dni.ru»-ն՝ վկայակոչելով նրա նախկին սիրեցյալին՝ երգիչ Պրոխոր Շալյապինին։
Երաժշտի խոսքով, միակ թեման, որի մասին ինչ-որ կերպ արտահայտվել է Վիտալինան, Արմեն Ջիգարխանյանն էր: Ընդ որում, նույնիսկ ԽՍՀՄ ժողովրդական արտիստից բաժանվելուց հետո, երբ սկանդալներ սկսվեցին Ջիգարխանյանի հանկարծակի անհետացած ունեցվածքի շուրջ, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան շարունակում էր վատ խաղի ժամանակ իրեն լավ պահել։
«Ես կասեի՝ նա, բացի Արմեն Ջիգարխանյանի թեմայից, կյանքում ոչինչ չունի, ինքն իր կյանքով ընդհանրապես չի ապրում», - ասել է դերասանը:
Շալյապինը հավելել է, որ Վիտալինայի հետ հարաբերություններն իր համար անցած փուլ են, և չի ափսոսում, որ իր կյանքի այդ ժամանակահատվածն ավարտվել է: