ՏԻՄ ընտրություններ. Առաջադրումներ դեռ չկան
Հոկտեմբերի 17-ին համամասնական կարգով առաջին անգամ ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Գորիս, Մեղրի, Տաթև, Տեղ, Դիլիջան համայնքներում։
Այդ օրն ընտրություններ են անցկացվելու նաև Շիրակի մարզկենտրոն Գյումրիում։
ԿԸՀ պաշտոնական էջում հրապարակված ժամանակացույցի համաձայն, թեկնածուների առաջադրումը մեկնարկել է սեպտեմբերի 2-ին, կավարտվի սեպտեմբերի 12-ին։ Կուսակցությունների ու դրանց դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 12-17-ը։
Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Քվեաթերթիկները կտպագրվեն հոկտեմբերի 7-14-ը։
Այս պահին ԿԸՀ պաշտոնական կայքի համաձայն, առաջադրումներ չկան։
Նույն օրը՝ հոկտեմբերի 17-ին համայնքի ղեկավարի և ավագանու ընտրություններ են նշանակված Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովա գյուղերում։ Այստեղ ընտրությունները կանցկացվեն մեծմասնական ընտրակարգով։
Այստեղ առաջադրումները կկատարվեն սեպտեմբերի 12-17-ը, թեկնածուների գրանցումը կիրականացվի սեպտեմբերի 17-22-ը։ Նախընտրական քարոզչությունը կմեկնարկի սեպտեմբերի 27-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։
Նույն օրը ավագանու ընտրություններ կանցկացվեն Արմավիրի Ֆերիկ համայնքում։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին