Տյումենում 4 ժամ անընդմեջ հեռարձակվել է Շուֆուտինսկիի «Սեպտեմբերի 3» հանրահայտ երգը
Տյումենում ռադիոկայանը սեպտեմբերի 3-ին չորս ժամ շարունակ հեռարձակել է Միխայիլ Շուֆուտինսկու «Սեպտեմբերի 3» հիթը և դրա տարբեր կատարումներ։ Այս մասին գրում է «iz.ru»-ն։
Ինչպես նշել է Dipol.FM-ի ներկայացուցիչ Ռոման Իլյիչը, սեպտեմբերի 3-ին համանուն երգի երկարատև ռոտացիան դարձել է բարի ավանդույթ, որը շարունակվում է արդեն երեք տարի: Միևնույն ժամանակ, եթերում կոմպոզիցիան ներկայացվում է տարբեր ռեմիքսային տարբերակներով ու գործիքավորմամբ:
Ռուս երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին խոստովանել է, որ ամեն տարի սեպտեմբերի 3-ին մոտ 30 հարցազրույց է տալիս համանուն երգի մասին:
«Այս օրը ես մոտ 27 կամ 30 հարցազրույց եմ տալիս միևնույն թեմայի մասին, այդ իսկ պատճառով, այս օրը նշանակալի է… Այդ օրը ես երգում եմ այդ երգը, և ոչ միայն այդ օրը: Քանի որ երգը սիրելի է եղել մոտ 30 տարվա ընթացքում ամբողջ երկրի կողմից, ես այն երգում եմ ամեն համերգի ժամանակ: Մարդիկ կարողանում են զգալ և հասկանալ միմյանց: Այս երգն այնպիսի իրողության մասին է, որը, երևի, տեղի է ունեցել յուրաքանչյուրի կյանքում, քանի որ բոլորիս մոտ էլ եղել են բաժանումներ, հանդիպումներ, հուսահատություն, սեր: Այդ պատճառով էլ այս երգը ցանկալի և կարևոր է»,- պատմել է Շուֆուտինսկին:
73-ամյա արտիստը նշել է, որ այդ երգը չի կատարում ընտանեկան և մտերիմերի շրջապատում:
Շուֆուտինսկին «Սետեմբերի 3» երգն առաջին անգամ կատարել է 1993 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները