Դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատրյանը հետմահու ճանաչվել է մանկապիղծ
Պարզվել է, որ երեք դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի մոտ առկա է եղել սեռական շեղման «մանկապիղծ» խանգարում։ Այս մասին գրում է «ntv.ru»-ն։
Այսպիսի եզրակացության են եկել մասնագետները, ովքեր անցկացրել են դատասեռահոգեբուժական համալիր փորձաքննություն: Այդ շրջանակներում հետազոտվել են բժշկական փաստաթղթերը, հարցաքննվել է հիվանդանոցի անձնակազմը, որտեղ ժամանակին բուժվել է սպանվածը։
Հարցաքննվել են նաև Խաչատուրյանի հարազատները, նրա դուստրերի ընկերները, ինչպես նաև տան մոտակայքում գտնվող խանութների և սրահների աշխատակիցները։
Եզրակացության մեջ ասվում է նաև, որ Խաչատուրյանը մանիպուլյացիայի է ենթարկել շրջապատին՝ սպառնալիքների, բռնության դրսևորման, դաժանության, վիրավորանքի, նվաստացման միջոցով, ինչպես նաև կիրառել «ծեծ, ծաղր, ֆիզիկական և սեռական բռնություն»: Հորից ֆինանսական և բարոյական ուժեղ կախվածության մեջ գտնվող աղջիկները ստիպված համբերել ու տարել են բռնությունը:
57-ամյա Միխայիլ Խաչատուրյանը սպանվել է 2018 թվականի հուլիսի 27-ին, Մոսկվայի Ալտուֆևսկոե մայրուղու իր բնակարանում: Նրա դուստրերը ՝ Քրիստինան, Անգելինան և Մարիան, անձամբ էին զանգահարել ոստիկանություն և խոստովանել կատարվածը: Քույրերը մեղադրվել են դավադրությամբ սպանություն իրագործելու մեջ, մինչդեռ նրանց փաստաբանները պնդում են, որ աղջիկները գործել են ինքնապաշտպանական բնազդով։
Անցյալ տարվա գարնանը Խաչատուրյանի դեմ քրեական գործ էր հարուցվել երեք հոդվածով: Այս գործի շրջանակներում քննությունը նշանակել էր երեք փորձաքննություն` երկու հոգեբուժական (հետմահու Միխայիլ Խաչատուրյանի, ինչպես նաև նրա դուստրերի համար) և մեկ լեզվաբանական, որի նպատակը սպանվածի կողմից ուղարկված սպառնալից հաղորդագրությունների տեքստերի ուսումնասիրությունն էր:
Հարակից հրապարակումներ`
- Խաչատուրյան քույրերը տուժող են ճանաչվել հոր կողմից բռնության ու ծեծի գործով
- ՌԴ-ում քրգործ է հարուցվել դուստրերի կողմից սպանված Միխայիլ Խաչատուրյանի դեմ
- Բժիշկները Խաչատուրյան քույրերից ամենափոքրին մեղսունակ են համարում
- Մոսկվայի դատարանը Խաչատուրյան քույրերի գործը վերադարձրել է դատախազին
- Համացանցում է հայտնվել Միխայիլ Խաչատուրյանի և դուստրերից մեկի նամակագրությունը
- Մոսկվայում հարազատ աղջիկները սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին