Google-ն արգելափակել է Աֆղանստանի կառավարության օգտատերերին
Google-ն արգելափակել է Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչների օգտահաշիվները, քանի որ «Թալիբանի» ներկայացուցիչները փորձում են հասանելիություն ստանալ էլեկտրոնային նամակների և թվային փաստաթղթերի նկատմամբ։ Այս մասին գրում է «reuters.com»-ը։
Մոտ 2 տասնյակ օգտահաշիվ է փակվել։
Մասնավորապես, ռիսկի գոտում են հայտնվել ֆինանսների, արդյունաբերության, կրթության նախարարության օգտահաշիվները։ Այնտեղ պարունակվող տեղեկությունը թալիբներին թույլ կտար տվյալներ ստանալ նախկին վարչակազմի աշխատակիցների մասին։
Հարակից հրապարակումներ`
- ԱՄՆ-ն կվճարի 2275 դոլար աֆղան փախստականներից յուրաքանչյուրին
- Թալիբները հայտարարել են Աֆղանստանի լիակատար վերահսկողության մասին
- Աֆղանստանի նոր կառավարությունը արդեն ունի գլխավոր անդամ
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա