Քաբուլում անկանոն կրակոցների հետևանքով զոհվել է 17 մարդ
Առնվազն 17 մարդ մահացել, 41 մարդ վիրավորվել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում թալիբների կողմից օդ արձակված անկանոն կրակոցների հետևանքով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիական անձինք տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ են ստացել:
Աֆղանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, թալիբները սկսել են անկանոն օդ կրակել Փանջշեհեր շրջանը գրավելու առթիվ: Մինչդեռ Փանջշեհերում ազգային դիմադրության ներկայացուցիչները հերքել են տեղեկությունն այն մասին, որ ծայրահեղական թալիբները վերահսկողություն են հաստատել շրջանի նկատմամբ:
Թալիբների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդը կոչ է արել զինյալներին դադարեցնել կրակոցները Քաբուլում, քանի որ դա կարող է վնասել տեղի բնակչությանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին