Համավարակի ընթացքում օդի որակը լավացել է
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված լոքդաունը, երբ միլիոնավոր մարդիկ փակված էին տներում, արտադրական ձեռնարկությունները չէին աշխատում, ավտոճանապարհներն ազատ էին ու գրեթե չկար օդային հաղորդակցություն, հանգեցրել է օդի որակի լավացմանը՝ հատկապես քաղաքային բնակավայրերում։ ՄԱԿ-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ, այս մասին վկայում է Համաշխարհային մետորոլոգիական կազմակերպության զեկույցը։
Նշվում է, որ շատ քաղաքաբնակներ առաջին անգամ տեսել են կապույտ ու պարզ երկինք կեղտոտ ամպերի փոխարեն։ Սակայն, աշխարհի տարբեր մասերում հրդեհների և ավազի փոթորիկների պատճառով օդի աղտոտվածության թույլատրելի մակարդակը դուրս է եկել սանդղակից նույնիսկ համավարակի ընթացքում։
Զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացության, որ օդի որակը, մեծապես կախված է մարդու գործունեությունից, սերտորեն կապված է կլիմայի փոփոխության հետ: Նրանք հաստատել են, որ 2020 թվականին ՝ տնտեսական ճգնաժամի ընթացքում, օդն աղտոտող մարդածին արտանետումները զգալիորեն նվազել են:
Միաժամանակ ծայրահեղ օդերևութաբանական իրադարձությունները հաճախակի դարձան, որոնցից շատերը ավազի և փոշու փոթորիկների, ինչպես նաև անտառային հրդեհների պատճառ են դարձել:
Այդ միտումը պահպանվել է նաև 2021-ին։ Արդեն այս տարի լայնածավալ անտառային հրդեհներ են Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում, Սիբիրում։