04.09.2021. Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 դեպք
Սեպտեմբերի 3-ին կատարվել է 52 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկանում ենք ԱՀ ԱՆ-ից։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 747 քաղաքացու հետազոտություն, որից 1070-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:
Հարակից հրապարակումներ`
- 03.09.2021 Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 3 դեպք
- 02.09.2021. Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք
- 01.09.2021. Արցախում կորոնավիրուսի 7 դեպք է գրանցվել
- 31.08.2021 Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 դեպք
- 30.07.2021. Արցախում կորոնավիրուսի դեպք չի գրանցվել
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին