Մեր անխուսափելի հաղթական մուտքը Երուսաղեմ Հայոց՝ Շուշի
«Այսօր գործի բերումով մոտ 10 րոպե քայլեցի Հյուսիսային պողոտայից մինչև Թումանյան-Մաշտոց խաչմերուկ...
Մեզ՝ որպես հասարակություն, պակասում է համազգային ամոթը՝ ամոթը, որ ինչ-որ բաշիբոզուկ տիրացել և իր պիղծ ներկայությամբ ապականում է մեր սրբազան հողը Քարվաճառում, Հադրութում, Շուշիում, Սյունիքում, Գեղարքունիքում և այլուր։
Մենք դեռ չենք գիտակցում՝ ինչ ենք կորցրել և գոնե դույզն-ինչ չենք ամաչում դրա համար։
Սակայն ամոթի քավարանով անցնելու դեպքում է միայն, որ գալու է թողությունը, ինչը կրկին պետք է պսակվի մեր անխուսափելի հաղթական մուտքով Երուսաղեմ Հայոց՝ Շուշի։
#չՀայաստանը
#հավերժականՀայաստանը»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան