Ամրամ Մակինյան. Առաջին հանդիպումս պարեկային ծառայության հետ շատ տպավորիչ էր
Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան գրառմամբ նկարագրել է պարեկային ծառայության աշխատակցի հետ իր առաջին հանդիպումը.
«Առաջին հանդիպումս պարեկային ծառայության հետ շատ տպավորիչ էր.
Տերյան փողոցից կիլոմետրերով հեռու լինելով՝ արձանգրեցին Տերյան փողոցում ավտոմեքենան երկրորդ շարքում կանգնեցնելու մասին իրավախախտում, հետո ասեցին՝ կուղղենք…
Լավ կլիներ պաշտոնական փաստաթուղթը որևէ եղանակով ուղղելու նախաձեռնության փոխարեն Երևանի փողոցների անունները սովորեք, երբ ավարտեք, սկսեք էթիկա կարդալ, հետո ՎԻՎՕ, հետո էլ ձեռքի հետ «Վարչարարության հիմունքների ու վարչական վարույթի մասին» օրենքն ուսումնասիրեք…հետո նոր փողոցում կգոռգոռաք…
Ավագ պարեկ Գալստյան, կրծքանշան 11179»։
Հարակից հրապարակումներ`
- Շատ հնարավոր է՝ առաջիկայում ունենանք նոր դիզայնով, նոր ձևավորված պարեկային ծառայության մեքենաներ. Ա. Հովսեփյան
- Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն. Լեզվի կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա