04.09.2021. Ջրականում հայկական կողմի մեկ աճյուն է հայտնաբերվել
Ադրբեջանի կողմից բռնազավթված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, այսօր Ջրականի (Ջաբրայիլ) շրջանից հայտնաբերել և Ստեփանակերտ են տեղափոխել հայկական կողմի ևս մեկ զինծառայողի աճյուն:
ԱՀ ՆԳՆ ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Ծառայությունից հիշեցնում են, որ զինադադարից հետո` անցած 10 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարար ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1656 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:
Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։
Հարակից հրապարակումներ`
- 3.09.2021- Հադրութի շրջանում հայտնաբերել է հայկական կողմի՝ 1 զինծառայողի աճյուն
- Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն
- 01.09.2021. Ջրականի շրջանում հայտնաբերվել է 2 հայ զինծառայողի աճյուն
- Ջրականի շրջանում հայտնաբերվել է զինծառայողի աճյուն
- Որոնումներին զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան