Ռոնալդուն Գինեսի ռեկորդների գրքի վկայական է ստացել
Պորտուգալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է Գինեսի ռեկորդների գրքի վկայական ազգային հավաքականում խփած ամենաշատ գոլերի իր ռեկորդի համար:
Այս մասին տեղեկանում ենք ֆուտբոլիստի ինստագրամյան էջից։
Չորեքշաբթի օրը Պորտուգալիան 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթեց իռլանդացիներին: Ռոնալդուն, ով իր թիմի երկու գոլերն էլ խփեց, ազգային հավաքականի կազմում խփեց 110-րդ և 111-րդ գոլերը և դարձավ այս ցուցանիշի համաշխարհային ռեկորդակիրը՝ գերազանցելով իրանցի Ալի Դայիին (109), ով թոշակի է անցել 2007 թվականին։
«Շնորհակալություն Գինեսի ռեկորդների գրքին: Միշտ լավ է ճանաչված լինել՝ որպես համաշխարհային ռեկորդակիր: Մենք կշարունակենք փորձել էլ ավելի բարձրացնել ռեկորդը»,- իր էջում գրել է Ռոնալդուն:
Հարակից հրապարակումներ`
- Կրիշտիանու Ռոնալդուն երկամյա պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ
- Ռունալդուի քթին նստած թիթեռը դարձել է համացանցի հիթը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան