ՍԱՏՄ-ն Շենգավիթում խախտումներ չի հայտնաբերել
Covid19-ի կանխարգելմանն ուղղված շաբաթօրյա ստուգայցը ՍԱՏՄ տեսուչները անցկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։
ՍԱՏՄ տարածած հաղորդագրության համաձայն, խախտումներ չեն հայտնաբերվել, թեթև թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։
Շրջայցերը շարունակվելու են:
Տեսչական մարմինը հիշեցնում է, որ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով:
Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները